Ֆրանսիան առաջին անգամ ներկայացրել է ASMPA-R նոր միջուկային հրթիռը
Աշխարհ
Ֆրանսիան առաջին անգամ ներկայացրեց ASMPA-R (Air-Sol Moyenne Portée Amélioré Renove) օդային թևավոր հրթիռը՝ միջուկային մարտագլխիկով։ Ֆրանսիական ռազմածովային ուժերի միջուկային ավիացիան փորձարկել է հրթիռը, հաղորդում է TWZ-ն։
Rafale M կործանիչը «Դիմեդ» գործողության շրջանակներում իրականացրել է ASMPA-R-ի փորձնական արձակում առանց մարտագլխիկի: Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի լուսանկարները՝ ֆյուզելյաժի տակ տեղադրված նոր հրթիռով:
Գերատեսչությունը հայտնել է, որ ASPMPA-R-ը պաշտոնապես Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միջուկային ավիացիայի ծառայության մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Նշվում է, որ հրթիռն արդեն իսկ 2023 թվականից ծառայության մեջ է Ֆրանսիայի ավիատիեզերական ուժերի կազմում գտնվող ռազմավարական ռազմաօդային ուժերի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան