Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում
Աշխարհ
Արեգակի վրա X-ի չափ հզոր արեգակնային բռնկում է հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովին։
Բոգաչովի խոսքով՝ բռնկումը համարվում է շատ մեծ, ներկայումս չափվում է X4.0 մագնիտուդով։ Սա այս ամսվա ընթացքում չորրորդ նմանատիպ բռնկումն է։ Նախկինում X մագնիտուդով երեք բռնկումներ տեղի են ունեցել նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին։ Դրանցից ամենաուժեղը գնահատվել է X5.1։
Նշվում է, որ տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը հարվածել է մոլորակին, որին հաջորդել են հաճախակի ուժեղ բռնկումները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան