Վենեսուելայում նշել են ԱՄՆ-ի ռազմական գործողության իրական նպատակները
Աշխարհ
Կարիբյան ավազանում ԱՄՆ գործողությունների գլխավոր նպատակներն են Վենեսուելայի ռեսուրսների զավթումը և երկրում իշխանափոխությունը, այլ ոչ թե թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը: Այս մասին հայտարարել է Հանրապետության Ազգային ժողովում Միասնական սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Տանյա Վալենտինա Դիասը, նրա խոսքը մեջբերում է Lenta-ն։
«Սա նարոտիվների, քարոզչության պատերազմ է, պայքար մարդկանց մտքի և սրտի համար։ Եվ, բնականաբար, գլխավոր նպատակը, առաջին հերթին, Վենեսուելայում իշխանափոխությունն է։ Եվ, իհարկե, մեր հանքային բնական ռեսուրսների գրավումը։ Սա է Վաշինգտոնի գլխավոր նպատակը, որը նա հետապնդում է։ Դա կապված չէ ոչ մի թմրակարտելի հետ», - ընդգծել է պատգամավորը։
Դիասը նշել է, որ ներկայումս Վենեսուելան կանգնած է ԱՄՆ-ի կողմից բացահայտ սպառնալիքի առջև: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վենեսուելայի ափերի շուրջ իրավիճակը հիբրիդային պատերազմ է, քանի որ հակամարտությունն ընթանում է «ոչ միայն ռազմական միջոցներով»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան