Ուկրաինան, կոռուպցիոն սկանդալի ֆոնին, «շտապում է հանգստացնել» ԱՄՆ-ին և Եվրոպային
Աշխարհ
Կիևը մտադիր է «հանգստացնել» իր արևմտյան դաշնակիցներին, որոնք մտահոգված են Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալով, հաղորդում է Politico-ն։
«Բարձրաստիճան պաշտոնյաները շտապում են հանգստացնել Կիևի արևմտյան գործընկերներին էներգետիկ ոլորտում ենթադրյալ 100 միլիոն դոլարի կաշառքի սխեմայից հետո, որում ներգրավված են ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև նախագահ Վոլոդիմիր Զելենսկու որոշ մտերիմ մարդիկ», - հաղորդում է թերթը։
Օրինակ, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Politico-ին ասել է, որ ներկայումս «կառավարության խնդիրն է ցույց տալ ուկրաինական հասարակությանը և գործընկերներին, որ ոչ մի պարագայում չեն հանդուրժի կոռուպցիան և արագ կարձագանքեն ցանկացած փաստի»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան