Լեհաստանը Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ կբացի
Աշխարհ
Լեհաստանը պաշտոնապես տեղեկացրել է Բելառուսին երկու սահմանային անցակետեր բացելու իր մտադրության մասին: Բելառուսի մաքսային մարմինները այս մասին հայտարարել են իրենց Telegram ալիքում։
«Նոյեմբերի 17-ին, Բելառուսի ժամանակով` ժամը 02:00-ից, կբացվեն Լեհաստանի Կուզնիցա-Բելոստոցկայա և Բոբրովնիկի սահմանային անցակետերը», - ասվում է հայտարարության մեջ։
Հստակեցվում է, որ Կուզնիցա-Բելոստոցկայա անցակետով թույլատրվելու է միայն ուղևորափոխադրում` բացառությամբ ավտոբուսների: Բոբրովնիկի սահմանային անցակետը բաց կլինի ԵՄ անդամ պետությունների, Շվեյցարիայի և Եվրոպական տնտեսական տարածքի մասին համաձայնագրի մասնակից պետությունների մեքենաների, ավտոբուսների և բեռնատարների համար։
«Բելառուսի մաքսային մարմինները լիովին պատրաստ են վերականգնել երթևեկությունը հարակից բելառուսական սահմանային անցակետերում՝ Բրուզգի և Բերեստովիցա», - ընդգծվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան