Թրամփը Պուտինի հետ հարաբերությունների մասին խոստովանություն է արել․ GB News
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները դիտարկել է որպես գործոն ուկրաինական կարգավորման հարցում: Այս մասին նա հայտնել Է GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփը խոստովանել է, որ Պուտինի հետ իր փոխգործակցության շնորհիվ արդյունքներ էր ակնկալում Ուկրաինայում հակամարտության ավարտի գործընթացում:
«Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ, և կարծում էի, որ ուկրաինական կարգավորումը ավելի հեշտ կլինի», - նշել է նախագահը: Ամերիկյան առաջնորդի կարծիքով՝ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել մոտ ժամանակներս։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան