«Չորրորդ ինքնիշխանություն». Քոչվորը դուք եք
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Անդրադառնալով արտագաղթի ծավալներին՝ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե դա սովորական երեւույթ է, որովհետեւ «եթե հիշենք մեր նախնադարյան համայնական կարգերը, երբ որ մարդիկ ապրում էին տոհմերով եւ ցեղախմբերով, այնտեղ էլ երբ որ, ասենք թե, տարածքները դառնում էին ոչ բերրի կամ որսով ոչ հարուստ, այդ ցեղախմբերը տեղից տեղ էին գնում»:
«ՉԻ»- Փաստորեն՝ մինչ մենք հպարտանում ենք մեր հինգհազարամյա պատմությամբ, պետական պաշտոնյան մեզ նախնադարյան ցեղախմբի հետ է համեմատում: Էլի՛ լավ ենք պրծել: Կարող էր նաեւ ոչխարի հոտի հետ համեմատել ու ասել՝ դե հիմա արածել են, խոտը վերջացել է, քոչում են ուրիշ արոտավայր:
Պրն Եգանյանի ասածի մեջ, ի դեպ, ճշմարտության հատիկ իսկապես կա: Պարզապես ոչ թե հայ ժողովուրդն է լափել եւ «ոչ բերրի» դարձրել երկիրը, այլ Հայաստանի իշխանությունները: Ավելին՝ այնպես են լափել, որ վերականգնելու հույս համարյա չկա: Այլ հարց է, որ սա «սովորական երեւույթ» չէ: Եվ աշխարհում, հավատացնում ենք, Հայաստանից բացի որեւէ այլ երկիր չկա, որի բնակչության 2 տոկոսն ամեն տարի արտագաղթում է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ