Պաղեստինի դեսպանը մեղադրել է Իսրայելին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Աշխարհ
Իսրայելական զորքերը գտնվում են Գազայի հատվածի ավելի քան 50%-ում, իսկ անկլավ մարդասիրական օգնության մատակարարումները կազմում են հրադադարի համաձայնագրով նախատեսվածի միայն կեսը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում ՄԱԿ-ում մշտական դիտորդ Սալահ Աբդել Շաֆին։
«Իսրայելական զորքերը ներկա են Գազայի հատվածի ավելի քան 50%-ում: Այս տարածքներում Իսրայելը համակարգված կերպով ոչնչացնում է շենքեր և ամբողջ բնակելի թաղամասեր: Երկրորդ, մարդասիրական օգնության ծավալը, որը, համաձայն պայմանագրի, պետք է հասնի Գազա, օրական 600 բեռնատար է: Իրականում, այնտեղով անցնում է 300-ից պակաս բեռնատար», – ասել է դեսպանը:
Նա հավելել է, որ դեղորայքի, բժշկական պարագաների և սննդի պակասը շարունակվում է։
«Մենք կարծում ենք, որ Իսրայելը ընդհանրապես չի պահպանում հրադադարի համաձայնագիրը», – եզրափակել է դեսպանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան