Եվրախորհրդարանը ցանկանում է արգելել մուսուլմանական գլխազարդեր կրելը։
Աշխարհ
Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR) խմբի անդամ Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանում (ԵԽ) մուսուլմանական գլխաշոր կրելն արգելելու համար ստորագրահավաք է սկսել։ Այս մասին հաղորդում է Politico-ն ՝ հղում անելով փաստաթղթին։
«Գլխաշորի արգելքը կամրապնդի անաչառությունը, հավասարությունը և համընդհանրությունը հանրային ծառայության մեջ ամբողջ Միության տարածքում, կուղարկի բոլոր կանանց լիազորությունների ընդլայնման աջակցության ուժեղ ազդանշան և կապահովի, որ Եվրախորհրդարանը ծառայի որպես չեզոք օրինակ անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և այլ միջազգային կազմակերպությունների համար», - նշվում է խնդրագրում։
Այս նախաձեռնությունն առաջարկած Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով՝ գլխարկ կրելը բարդացնում է ստուգումն ու նույնականացումը՝ ստեղծելով «որոշակի ռիսկեր»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)