Պենտագոնը մեկնաբանել է Թրամփի՝ Նիգերիա ներխուժելու մասին խոսքերը
Աշխարհ
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նիգերիայի դեմ գործողություն նախապատրաստելու մասին արված հայտարարությունը ։ Նա այդ մասին հայտարարել է իր սոցցանցերի էջում։
Նա իր հաղորդագրությանը կցել է Թրամփի Truth Social-ում արված գրառման էկրանի նկարը և հայտնել, որ ԱՄՆ Պատերազմի նախարարությունն իսկապես «պատրաստվում է գործողությունների»։
«Անմեղ քրիստոնյաների սպանությունը Նիգերիայում և այլուր պետք է անհապաղ դադարեցվի։ Կամ Նիգերիայի կառավարությունը պաշտպանում է քրիստոնյաներին, կամ մենք ոչնչացնում ենք այս սարսափելի վայրագությունները կատարող իսլամական ահաբեկիչներին», - գրել է նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից