ԱՄՆ-ը մեղադրում է Սիրիայի իշխանություններին Հալեպի համալսարանի պայթյունի համար
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ Սիրիայի իշխանությունները պատասխանատվություն են կրում Հալեպի համալսարանում տեղի ունեցած պայթյունի համար, որի արդյունքում զոհվել էր 87 մարդ և 150-ից ավելը՝ վիրավորվել: Այս մասին հունվարի 16-ի երեկոյան հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Գերատեսչությունը վկայակոչում է ականտեսներին, որոնք պնդում են, որ սիրիական կառավարական բանակի ինքնաթիռները ռմբակոծություն են իրականացրել համալսարանի անմիջական մերձակայքում:
Պետքարտուղարությունը դատապարտել էր Հալեպի համալսարանի ուսանողների սպանությունը՝ այն անվանելով անմիտ ողբերգություն:
Ներկայումս Հալեպը բաժանված է կառավարական ուժերի և ապստամբ գրոհայինների միջև:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ պայթյունն իրականացվել էր հրետանուց: Ընդ որում կառավարությունը դրանում մեղադրել է վարձու ահաբեկիչներին՝ հայտարարելով, որ նրանք օգտագործել են երկիր-երկինք հրթիռներ: Իրենց հերթին, ապստամբները պնդում են, որ հարձակումն իրականացրել են սիրիական բանակի կործանիչները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ