Լեգենդար ամերիկացի ռեփերը ժամանել է Ռուսաստան
Աշխարհ
Լեգենդար ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր և երգահան Թիմբալենդը (իսկական անունը՝ Թիմոթի Զաքերի Մոսլի) մեկնել է Ռուսաստան՝ մասնավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար, հայտնում է Telegram- ի Mash ալիքը։
Ասում են, որ արտիստի համերգը տեղի կունենա Մոսկվայում: Mash-ի փոխանցմամբ՝ Թիմբալենդի ելույթի համար հոնորարը կկազմի 500,000 դոլար:
Թիմբալենդը չորս անգամ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է և սեփական երաժշտական լեյբլի հիմնադիր։ Նա առավել հայտնի է Ջասթին Թիմբերլեյքի, Նելլի Ֆուրտադոյի, Մադոննայի, 50 Cent-ի և այլ հայտնի արտիստների հետ համագործակցությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ