Իրանում չհայտարարագրված միջուկային օբյեկտներ չկան. Արաղչի
Աշխարհ
Իրանը ներկայումս չի հարստացնում ուրան, և Իսլամական Հանրապետությունը չունի որևէ չհայտարարագրված միջուկային օբյեկտ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ընթացող միջազգային իրավունքի համաժողովի շրջանակներում։
« Իրանում չհայտարարագրված միջուկային օբյեկտներ չկան», - ասել է նախարարը՝ հավելելով, որ երկիրը ներկայումս ուրան չի հարստացնում։
Սեպտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն ուղղակի նշաններ չի տեսնում, որ Իրանը բարձրացնում է ուրանի հարստացման մակարդակը, սակայն դրա համար կարողություններ ունի Թեհրանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան