Պուտինի և Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է․ Ուշակով
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում, հետո հանդիպումը որոշ ժամանակով հետաձգել են։ Շփումներն այս առումով ընթանում են», - ասել է Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։
Նրա կարծիքով՝ առաջնորդների հանդիպման վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև սկզբունքային համաձայնության հասնելու դեպքում «շատ տեխնիկական և քաղաքական բարդություններ երկրորդ պլան են մղվում»:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ակտիվորեն զրույց է վարում ուկրաինական կարգավորման շուրջ այն ըմբռնումների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Անքորիջում:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ակտիվորեն զրույց է վարում ուկրաինական կարգավորման շուրջ այն ըմբռնումների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Անքորիջում:
«Մենք կարծում ենք, որ դա իսկապես լավ ճանապարհ է խաղաղ կարգավորման հասնելու համար», – ասել է նա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան