Զելենսկին ժամանել է Փարիզ՝ Մակրոնի հետ բանակցելու
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: UNIAN-ը այս մասին հայտնել է իր Telegram ալիքում:
Ուկրաինայի նախագահին օդանավակայանում դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Փարիզում նախատեսվում է ստորագրել Կիևին ինքնաթիռներ, հրթիռներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելու մասին համաձայնագիր:
Մակրոնի և Զելենսկու միջև բանակցությունները տեղի կունենան Փարիզում՝ նոյեմբերի 17-ին: Strana.ua-ի փոխանցմամբ՝ Կիևին ինքնաթիռներ, հրթիռներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելուց բացի՝ երկու առաջնորդները նախատեսում են քննարկել անվտանգության երաշխիքները ռուս-ուկրաինական հակամարտության գոտում հրադադարի դեպքում: Մակրոնը և Զելենսկին, ըստ տեղեկությունների, կայցելեն նաև բազմազգ ուժերի շտաբ, որը ներկայումս գոյություն ունի միայն թղթի վրա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան