Զելենսկին Մակրոնի հետ պատմական համաձայնագիր է ստորագրել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը ստորագրել են «պատմական համաձայնագիր», գրում է RBC-Ukraine-ը։
Փաստաթղթի բովանդակության պաշտոնական մանրամասները հայտնի չեն։
Ինչպես հայտնել ենք, Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Փարիզ։ Երկու երկրները, ինչպես սպասվում է, կստորագրեն համաձայնագիր Կիևին ինքնաթիռներ, հրթիռներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելու վերաբերյալ։
Կիևին զենք մատակարարելուց բացի՝ երկու առաջնորդները նախատեսում են քննարկել անվտանգության երաշխիքները ռուս-ուկրաինական հակամարտության գոտում հրադադարի դեպքում։ Մակրոնը և Զելենսկին, ըստ տեղեկությունների, կայցելեն նաև բազմազգ ուժերի շտաբ, որը ներկայումս գոյություն ունի միայն թղթի վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան