Լոնդոնը չկարողացավ ուղիղ կապ հաստատել Մոսկվայի հետ․ FT
Աշխարհ
Միացյալ Թագավորությունը չկարողացավ ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ, գրում է Financial Times-ը։
Ըստ թերթի՝ Լոնդոնի փորձը՝ կապ հաստատելու Մոսկվայի հետ, մտահոգություններ է առաջացրել ԵՄ երկրների շրջանում։ Մասնավորապես, դաշնակիցները վախենում էին, որ Մեծ Բրիտանիան առանձին բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ։
Նոյեմբերի 12-ին հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը փորձել է կապի ուղի հաստատել Ռուսաստանի հետ։ 2025 թվականի սկզբին նա հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ՝ Մոսկվային փոխանցելու Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։
Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հաստատել է Փաուելի և Ուշակովի միջև շփումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան