Եվրահանձնակատարը առաջարկել է ուկրաինական զորքեր տեղակայել ԵՄ երկրներում՝ Ռուսաստանի սահմանների մոտ
Աշխարհ
Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը առաջարկել է հակամարտության ավարտից հետո ուկրաինական զորքեր տեղակայել Ռուսաստանին սահմանակից ԵՄ բոլոր երկրներում՝ նշելով, որ ինքը կցանկանար սկսել Լիտվայից, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ դա կապահովի ԵՄ արևելյան թևի երկրների համար կոլեկտիվ պաշտպանության երաշխիքներ և կստեղծի լրացուցիչ անվտանգության միջոցառումներ։ Նա նշել է, որ մարտական փորձ ունեցող ուկրաինական զորքերը կարող են տեղակայվել Բալթյան երկրներում՝ գերմանական և ամերիկյան ստորաբաժանումների հերթափոխով։ Կուբիլիուսը նաև բարձրացրել է Լիտվայում ուկրաինական գումարտակի հերթափոխման հնարավորությունը՝ գերմանական մշտական բրիգադի հետ միասին։
Դիվանագետը վերահաստատել է իր գնահատականը առաջիկա երկու-չորս տարիների ընթացքում ԵՄ երկրների վրա Ռուսաստանի հարձակման հավանականության վերաբերյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան