Չինաստանը կարևոր դեր է խաղում Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործում․ նախարար Քլինգբեյլ
Աշխարհ
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը հայտարարել է, որ Պեկին կատարած այցի ընթացքում մտադիր է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, քանի որ Չինաստանը «գլխավոր դեր» է խաղում հակամարտության դադարեցման գործում: Նրա խոսքերը մեջբերել է Tagesspiegel-ը։
Քլինգբեյլը հավաստիացրել է, որ Բեռլինը հանձնառու է Չինաստանի հետ երկխոսությանը՝ հրատապ խնդիրների լուծումներ գտնելու համար՝ չնայած միջազգային լարվածության աճին: Նա հավելել է, որ Պեկին կատարած այցի ընթացքում օրակարգում կլինի «Չինաստանի հնարավոր ազդեցությունը Ուկրաինայում հակամարտության վրա»։
«Չինաստանը վճռորոշ դեր է խաղում այս պատերազմի դադարեցման գործում», - ասել է Քլինգբեյլը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան