Պոռնոաստղերին ստիպում են պահպանակներ օգտագործել
ԱՄՆ
Լոսանջելեսյան պոռնոաստղերը նկարահանումների ժամանակ պարտադիր պետք է օգտագործեն պահպանակներ։ Այս մասին որոշում են կայացրել քաղաքային իշխանությունները, որը ստորագրվել է Լոս–Անջելեսի քաղաքապետի կողմից։
Նման որոշումը ողջունել է ՁԻԱՀ–ի դեմ պայքարի հիմնադրամը։ Սակայն Լոս–Անջելեսում պոռնոֆիլմեր արտադրող ստուդիաները իրենց դժգոհությունն են արտահայտել այդ որոշման կապակցությամբ և սպառնում են, որ իրենց բիզնեսները տեղափոխելու են այլ քաղաքներ։ Լոս–Անջելեսի Սան Ֆերնանդո շրջանը համարվում է ամերիկյան պոռնոինդուստրիայի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։
Սակայն դեռ հստակեցված չէ, թե ինչպես են քաղաքային իշխանությունները կիրառելու և վերահսկելու այդ պահպանակների պարտադիր օգտագործման օրենքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)