Ջասթին Բիբերը վնասվածք է ստացել
Աշխարհ
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ծանր վնասվածք է ստացել իր Onewheel էլեկտրական սկեյթբորդից ընկնելու հետևանքով, հայտնում է Page Six լրատվակայքը:
«Շատ ցավում են կողոսկրերը, տղաներ», — ասել է նա երկրպագուներին՝ Twitch-ում չորս ժամ տևող ուղիղ եթերի ընթացքում: Բիբերը նշել է, որ հարվածը ստացել է կողքին և ծնկին, ինչը ցանկացած շարժում անհարմար է դարձնում. «Անգամ երգելիս կամ ծիծաղելիս՝ ամեն ինչ ցավում է», — շեշտել է նա:
Ավելի վաղ, ապրիլին, Ջասթին Բիբերի նախկին մենեջեր և JB Drew House բրենդի ստեղծագործական տնօրեն Ռայան Գուդը պատմել էր արտիստի վախեցնող հարաբերությունների մասին եկեղեցու պաստորի հետ, որը նրանք երկուսն էլ հաճախում էին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան