Իլոն Մասկը խնդիր է դարձել Tesla-ի վաճառքի համար
Աշխարհ
Աշխարհի վարորդների կեսից ավելին հայտարարել է, որ քաղաքական պատճառներով կհրաժարվի որոշակի մակնիշի մեքենա գնելուց, ըստ Global EV Alliance-ի կողմից անցկացված ուսումնասիրության, որին հղում է կատարում « Կոմերսանտ»-ը։
Հարցվածների 41 տոկոսը նշել է, որ կհրաժարվի Tesla մեքենա գնելուց՝ դրա գործադիր տնօրեն Իլոն Մասկի քաղաքական հայացքների պատճառով, որոնք, ի թիվս այլ բաների, արտահայտվել են նրա կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփին ցուցաբերած աջակցության մեջ։
Ամերիկյան ընկերության վաճառքի հետ կապված խնդիրներն առավել ցայտուն են ԱՄՆ-ում և Գերմանիայում, որտեղ հարցվածների համապատասխանաբար 52 և 51 տոկոսը կհրաժարվեր Tesla-ից: Գերմանացիների դժգոհությունը, Թրամփից բացի, կապված է նաև Մասկի կողմից ծայրահեղ աջ «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությանը աջակցելու վերաբերյալ բազմիցս արված հայտարարությունների հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան