Ուկրաինան պահանջում է Ռուսաստանի կանանց հավաքականին որակազրկել շախմատի աշխարհի առաջնությունից
Աշխարհ
Ուկրաինայի շախմատի ֆեդերացիան բողոք է ներկայացրել կանանց աշխարհի թիմային շախմատի առաջնության տեխնիկական հանդիպման ժամանակ՝ պահանջելով Ռուսաստանի հավաքականին հեռացնել մրցաշարից։ Այս մասին իր սոցցանցերի էջում հայտարարել է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենի մարզիչ Պետեր Հայնե Նիլսենը։
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ընդունել է Ռուսաստանի կանանց հավաքականի մասնակցությունը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո աշխարհի թիմային առաջնությանը: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 18-ից 24-ը Իսպանիայում:
Աշխարհի թիմային առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ։ 2021 թվականին Ռուսաստանի հավաքականը հաղթեց մրցաշարում, սակայն 2023 թվականին նրանք բաց թողեցին մրցաշարը՝ ՖԻԴԵ-ի խորհրդի որոշման պատճառով, որն արգելեց Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին մասնակցել ՖԻԴԵ-ի մրցաշարերին 2022 թվականին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան