Ստամբուլում մահացել է գերմանացի զբոսաշրջիկների ընտանիքի չորրորդ անդամը
Աշխարհ
Ստամբուլի Harbour Suites հյուրանոցում թունավորված գերմանացի զբոսաշրջիկների ընտանիքի չորրորդ անդամը մահացել է։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Ստամբուլի նահանգային առողջապահության տնօրեն Աբդուլլահ Գյուները։
«Ընտանիքի հայրը՝ Սերվետ Բյոչեքը, որը հյուրանոցից հոսպիտալացվել էր, մահացել է իր երկու երեխաների և կնոջ հետ միասին՝ չնայած բժիշկների ջանքերին», - գրել է բաժանմունքի վարիչը։
Նոյեմբերի 14-ին NTV-ն հաղորդել է, որ Ստամբուլում փողոցային սնունդից թունավորվել են Գերմանիայի չորս քաղաքացիներ, որոնցից երեքին փրկել չի հաջողվել: Չորս հոգանոց ընտանիքը Թուրքիա է ժամանել արձակուրդի: Նրանք սկսել են վատ զգալ նոյեմբերի 12-ի գիշերը: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ սննդային թունավորման կասկածանքով: Պարզվել է, որ նրանք բողոքել են վատ ինքնազգացողությունից բրնձով և կումպիրի հետ միդիաներ ուտելուց կարճ ժամանակ անց:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան