32 տարվա մեջ առաջին անգամ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ Ճապոնիայում
Աշխարհ
Ճապոնիան վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ գրանցել է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2011-ին կազմել է 2,49 տրիլիոն յեն (32 միլիարդ դոլար): Ներմուծման ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 12 տոկոսով, իսկ արտահանումը նվազել է 2,7 տոկոսով:
Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի հիմնական պատճառներից մեկը ֆինանսների նախարարն անվանել է 2011 թվականի մարտին տեղի ունեցած երկրաշարժը և ցունամին, ինչից հետո երկրի տնտեսության կարուստները կազմել է 16,9 տրիլիոն յեն (210 միլիարդ դոլար):


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ