Փարիզում սպանված քուրդ կանանց մարմինները տեղափոխել են Ստամբուլ
Թուրքիա
Քրդական աշխատավորական կուսակցության՝ Փարիզում սպանված 3 ակտիվիստուհիների մարմինները բերել են Ստամբուլ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Կանանց մարմինները Թուրքիա են բերվել թուրքական ավիաուղիներով: Ակնկալվում է, որ այսօր նրանց կտեղափոխեն Դիարբեքիր:
Հիշեցնենք, որ քուրդ կանայք սպանվել էին հրազենայից, հունվարի 10-ին՝ Փարիզում: Կանանցից մեկը՝ Սաքինե Ջանսըզը, Քրդական աշխատավորական կուսակցության համահիմնադիրներից էր:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել հետաքննել միջադեպը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից բացատրություն էր պահանջել, թե վերջինս ինչ կապ կարող էր ունենալ ահաբեկչական ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Օլանդը նախկինում հայտարարել էր, որ ճանաչում է սպանված քուրդ ակտիվիստուհիներից մեկին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)