ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագրին
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը աջակցում է Գազայի հատվածում կարգավորման ԱՄՆ համապարփակ ծրագրին: Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ է քվեարկել, միայն մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ ծրագիրը նախատեսում է Գազայում ժամանակավոր կառավարման մարմնի ստեղծում՝ «խաղաղության խորհուրդ» անվամբ, և միջազգային կայունացման ուժերի տեղակայում՝ երկու տարվա մանդատով: Փաստաթղթում որևէ հիշատակում չկա պաղեստինյան խնդրի երկու պետությունների լուծման մասին, և պաղեստինյան պետականության ստեղծումը դիտվում է՝ որպես հեռավոր հեռանկար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագիրը Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ բացառում է ՀԱՄԱՍ-ի կողմից ապագայում Գազայի հատվածի կառավարմանը ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան