Ստուբը կոչով դիմել է Թրամփին
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել ԱՄՆ-ին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների հարցում Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին նա հայտարարել Է Politico-ին տված հարցազրույցում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ ընտրել է խրախուսանքի և պատժի մեթոդը։ Խրախուսանքի մարտավարություն էր Ալյասկայում հանդիպումը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը: Այս պահին գործում է պատժի մեթոդը», - ասել է Ստուբը։
Ֆինլանդիայի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի վրա ճնշումը և Կիևին օգնության շարունակումը համարում է «Ուկրաինայում հրադադարը մոտեցնելու լավագույն միջոցը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան