Բրյուսելում ԵՄ դիվանագիտության վերահսկողության համար պայքարը նման է «Գահերի խաղին»․ Le Monde
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովում ընթանում է «Գահերի խաղի» նման պայքար եվրոպական դիվանագիտության վերահսկողության համար, հաղորդում է ֆրանսիական Le Monde թերթը։
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ավելի ու ավելի է կենտրոնացնում իր լիազորությունները՝ ի վնաս էստոնացի Կայա Կալլասի գլխավորած պատմական դիվանագիտական ծառայության, որը, կարծես, մեկուսացված է», - հաղորդում է թերթը։
Le Monde-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի վերջին նշանակվելուց ի վեր Կալլասը փորձում է դուրս գալ ֆոն դեր Լեյենի ստվերից, ով գերիշխող դիրք է զբաղեցնում կարևոր դիվանագիտական և անվտանգության հարցերում։
Թերթը նշում է, որ Եվրոպական հանձնաժողովի ներսում դիվանագիտության վերահսկողության համար պայքարը «արժանի է «Գահերի խաղի»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան