Ինչու Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Լեհաստան
Աշխարհ
Ուկրաինային չի կարելի Եվրամիություն ընդունել՝ կապված պետության ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու կոռուպցիոն սկանդալի հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Նրա խոսքը մեջբերում է Lenta-ն։
«Սա Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների առաջին պայմաններից մեկն է։ Եվրամիությանը չի կարող անդամակցել կոռումպացված երկիրը», - ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Վերջինս ընդգծել է, որ Արևմուտքը պետք է պնդի, որ Կիևը պատշաճ հետաքննություն անցկացնի:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը