Lukoil-ը ցանկանում է վաճառել իր արտասահմանյան ակտիվները մեկ փաթեթով․ Bloomberg
Աշխարհ
Ռուսական «Լուկօյլ» ընկերությունը ցանկանում է վաճառել իր արտասահմանյան ակտիվները որպես մեկ փաթեթ: Գնմամբ հետաքրքրվածների թվում են «Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը» և ամերիկյան «Carlyle», «Chevron» և «Exxon Mobil» ընկերությունները: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալների համաձայն, որոշ պոտենցիալ գնորդներ հետաքրքրված են արտասահմանյան ակտիվների միայն մի մասի ձեռքբերմամբ: Chevron-ը և Exxon-ը ուսումնասիրում են Lukoil-ի բաժնեմասը Իրաքի Արևմտյան Քուրնա-2 հանքավայրում, մինչդեռ ADNOC-ը ամենից շատ հետաքրքրված է ընկերության ակտիվներով Ուզբեկստանում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան