Իսպանիան Ուկրաինային 817 միլիոն եվրո օգնություն կհատկացնի
Աշխարհ
Իսպանիան որոշել է Ուկրաինային հատկացնել 817 միլիոն եվրո օգնություն։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Ըստ Reuters-ի ՝ այս գումարից 100 միլիոն դոլարը կօգտագործվի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար PURL նախաձեռնության շրջանակներում զենք գնելու համար: Բացի այդ, ըստ El Pais-ի՝ Կիևին 200 միլիոն եվրո է հատկացվել էներգետիկ հատվածը վերականգնելու համար:
«Իսպանացիների սրտերը ձեզ հետ են, և մեր ձեռքերը ձեզ հետ կլինեն, մինչև արդար և երկարատև խաղաղության հասնելը, ինչպես նաև Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին: ԵՄ-ն այն ընտանիքն է, որին նրանք ցանկանում են պատկանել»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում El Pais-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան