Մակրոնի և Զելենսկու «պատմական համաձայնագիրը» զարմանք է առաջացրել ԵՄ-ում
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու միջև Կիևի կողմից ֆրանսիական Rafale կործանիչների գնման վերաբերյալ «պատմական համաձայնագիրը» զարմանք է առաջացրել Եվրամիությունում, հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
« Ուկրաինայի՝ Gripen կործանիչներից բացի Rafale ինքնաթիռներ գնելու ծրագիրը զարմանալի է», - ասել է անանուն բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը։
Դիվանագետի խոսքով՝ Կիևը բավարար միջոցներ չունի ինքնաթիռը գնելու համար։ Նա ընդգծել է, որ այս հարցի մեծ մասը կախված կլինի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ