Պիստորիուսը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև դիմակայության նոր ասպարեզը որակել է՝ որպես «Պուտինի փորձադաշտ»
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մեղադրել է Ռուսաստանին եվրոպական երկրների դեմ, այդ թվում՝ Բալթիկ ծովում հիբրիդային հարձակումները ենթադրաբար ակտիվացնելու մեջ։ Նրա խոսքերը մեջբերել է գերմանական n-tv հեռուստաալիքը։
Նա կոչ է արել դաշնակիցներին զարգացնել իրենց պաշտպանական կարողությունները, քանի որ Մոսկվան ենթադրաբար արդեն իսկ իրականացնում է հիբրիդային հարձակումներ լրտեսության, դիվերսիայի և ապատեղեկատվության միջոցով։
«Բալթիկ ծովը, որը երկար ժամանակ համարվում էր կամուրջ եվրոպական երկրների միջև, ավելի ու ավելի է դառնում բախման ասպարեզ՝ եզակի տեսակի։ Այն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փորձադաշտն է մեր զսպման և արձագանքման կարողությունների համար», - պնդել է Պիստորիուսը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան