Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի ծրագրի մասին հաղորդագրությունները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցների հաղորդագրությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «գաղտնի ծրագրի» մասին։
«Անքորիջում (Ալյասկա - խմբ.) քննարկումներ են եղել։ Եվ Անքորիջից դուրս նոր զարգացումներ չկան», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նոյեմբերի 19-ին ամերիկյան Axios լրատվական կայքը հաղորդել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ խորհրդակցություններով մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր։
Լրագրողների խոսքով՝ 28 կետից բաղկացած ծրագիրը ոգեշնչվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնության հասնելու հաջող ջանքերից։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը կարևոր դեր է խաղում ծրագրի մշակման գործում։
Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Անկարա, որտեղ նա բանակցություններ կվարի Ուիթկոֆի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան