«Միսս Տիեզերք» մրցույթի ժյուրիի երկու անդամ հրաժարական է տվել
Աշխարհ
Թաիլանդում տեղի ունեցած «Միսս Տիեզերք» մրցույթի ժյուրիի 8 անդամներից 2-ը հրաժարական է տվել՝ մեղադրելով ժյուրիին մրցույթը կեղծելու մեջ։ Այս մասին գրում է BBC-ն։
Ավելի մեծ արձագանք գտավ ֆրանս-լիբանանյան կոմպոզիտոր Օմար Արֆուշի հրաժարականը, որը ճանաչում ձեռք բերեց ԱՊՀ-ում Ուկրաինայում Supernova մեդիա խմբի և ռուսալեզու Paparazzi ամսագրի հիմնադրման համար։ 2022 թվականին 56-ամյա արտիստը իր հայրենի Լիբանանում դարձավ հասարակական գործիչ և կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ՝ բացահայտելով տեղական պաշտոնյաների գաղտնի հաշիվների մասին տեղեկություններ։
Իր Ինստագրամի էջում Արֆուշը նշել է, որ մրցույթն ուներ «գաղտնի ժյուրի», որը պետք է ընտրեր 136 մասնակիցներից 30-ին նույնիսկ նախնական փուլից առաջ։ Արֆուշի խոսքով՝ այս «գաղտնի ժյուրիի» որոշ անդամներ, այդ թվում՝ ձայների հաշվարկի համար պատասխանատուն, անձնական կապեր ունեն ֆավորիտ աղջիկների հետ։ Սակայն մրցույթի պաշտոնական ժյուրիներից ոչ մեկը չի ընդգրկվել այս «հանձնաժողովում»։
Ֆրանսիացի դատավոր Կլոդ Մակելելեն նույնպես հրաժարական է տվել՝ հղում անելով «դժվար բարոյական իրավիճակին» և մրցակցային միջավայրի ու իր արժեքների միջև եղած բախմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան