Զելենսկին «քննադատներին հանգստացնելու» համար կհրավիրի Ուկրաինայի կառավարության ընդդիմությանը
Աշխարհ
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պլանավորում է կառավարությունում ներգրավել ընդդիմության ներկայացուցիչների՝ «քննադատներին հանգստացնելու» համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Երկու ուկրաինացի պաշտոնյաներ ասել են, որ Զելենսկին իրենց ասել է, որ կդիմադրի ճնշմանը և կպահպանի Երմակին իշխանության, բայց որոշ փոփոխություններ կանի կառավարությունում՝ հնարավոր է՝ հրավիրելով որոշ ընդդիմադիր գործիչների՝ քննադատներին հանգստացնելու համար», - հաղորդում է թերթը։
Politico-ի տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաները սպասում են, որ Զելենսկին «ուղիղ հայտարարություն» կանի Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան