Չինաստանի ԱԳՆ-ն կոշտ հայտարարություն է արել Ճապոնիայի մասին
Աշխարհ
Ճապոնիան չի կարող դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, քանի որ երկիրը դեռ լիովին չի գիտակցել այն հանցագործությունները, որոնք կատարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է Reuters-ը։
«Նույնիսկ այսօր Ճապոնիան պատշաճ կերպով չի գիտակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված իր պատերազմական հանցագործությունները։ Նման պետությունը չի կարող պատասխանատվություն կրել խաղաղության և անվտանգության պահպանման համար, ուստի իրավունք չունի լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ», - նշել է դիվանագետը։
Մաո Նինը նաև նշել է, որ Ճապոնիայի վարչապետ Սակաե Տակաիտին «կոպտորեն» միջամտել Է ՉԺՀ-ի ներքին գործերին՝ արտահայտվելով Թայվանի մասին: Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Ճապոնիան 20-րդ դարում «ագրեսիվ պատերազմ սանձազերծեց և դրանով իսկ հսկայական տառապանքներ բերեց Ասիայի և ամբողջ աշխարհի ժողովուրդներին»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան