Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմից Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը Ընտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե Սարգսյան Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․Աբրահամյան Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը 

Մեկնարկում է Երևանյան 3-րդ միջազգային թատերական փառատոնը

Հայաստան

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանն այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որով ազդարարվել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։ Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 19-30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո:

Մամուլի ասուլիսի բանախոսները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Գյոթե ինստիտուտի դոկտոր Յան-Թագե Քյուհլինգը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը, բեմադրիչ Ջոն Բլոնդելլը և «Հակաուատի» ՀԿ հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանը, ներկայացրել են փառատոնի ծրագիրը:

ԿԳՄՍ տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի 3-րդ մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի գունապնակի հարստացման և ոլորտի զարգացման առումով: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ փառատոնը կրում է «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսը, քանի որ մշակույթն ու խաղաղությունը կարևոր առանցքներ են, և Հայաստանը գնում է դեպի խաղաղություն և ստեղծարարություն՝ մշակութային ողջ ներուժով:

Անդրադառնալով մշակութային կյանքի աշխուժացմանը՝ նախարարի տեղակալը նշել է՝ արձանագրվում է մշակութային կյանքի ակտիվացման որակական փոփոխություն, որը մշակութային ռազմավարության՝ արվեստների և մշակութային կրթության զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունք է:

«Այս տարի փառատոնը ներկայանում է ոչ միայն դիտարժան ներկայացումներով, այլ նաև բացառիկ համագործակցային ծրագրերով։ Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմքում դրված են շատ հետաքրքիր գաղափարներ. փառատոնը հյուրընկալում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ հայաստանյան թատրոնների և թատերախմբերի: Փառատոնի շրջանակում հանդիսատեսին կներկայացվեն արտերկրի լավագույն թատրոններն ու ներկայացումները: Այս տարի փառատոնին մասնակցում են նաև Վրաստանի և Թուրքիայի թատերախմբերը, որոնք կհանդիպեն այստեղ՝ Հայաստանը որպես մշակութային խաչմերուկ տարածաշրջանի համար գաղափարի շուրջ։ Քննարկվել են նաև փառատոնը և մշակութային այլ որակյալ նախաձեռնություններ մարզեր տանելու հնարավորությունները՝ հաշվի առնելով մշակութային կյանքի ապակենտրոնացման կարևորությունը: Վերջին տարիներին Սունդուկյան թատրոնը լայն թափով կյանքի է կոչում նոր գաղափարներ՝ թատերական նոր հարթակների ստեղծում, կրթամշակութային ծրագրերի բազմազանություն, համագործակցության ծրագրեր միջազգային, հայաստանյան թատրոնների և մշակութային կազմակերպությունների հետ»,- նշել է Դանիել Դանիելյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին փառատոնի կողքին լինելու համար:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր֊նախագահ Վարդան Մկրտչյանը, ազդարարելով փառատոնի բացումը, շնորհակալություն է հայտնել փառատոնի բոլոր մասնակիցներին և գործընկեր կազմակերպություններին. «Փառատոնի հիմնական փիլիսոփայությունն այն է, որ հայկական ժամանակակից արվեստը, մասնավորապես՝ թատերական արվեստը, պետք է լինի ոչ միայն հյուրընկալող կողմ, այլև ակտիվ մասնակից»:

Ասուլիսի մյուս բանախոսները ևս կարևորել են փառատոնի անցկացումը և համագործակցության շրջանակում սպասվելիք իրադարձությունները:

Նշենք, որ փառատոնի մեկնարկը կտրվի նոյեմբերի 19-ին «Սիրո նամակ Հայաստանին» պատմասացությամբ և ցուցահանդեսով, որը լուսանկարների, խոսքի և երաժշտության միջոցով կներկայացնի Ուինսլոու Մարտինի քսանամյա ճամփորդական ուղին Հայաստանում։ «Քեռի Վանյա» և «Լիր արքա» ներկայացումներով հանդես կգա «Լիթ մուն» թատերական ընկերությունը (ԱՄՆ)։ Ծրագրում ընդգրկված է նաև յուրահատուկ ընտանեկան ներկայացում-աշխատարան՝ նախատեսված ութ տարեկանից բարձր արվեստասերների համար։

Այս տարի փառատոնն ունի նաև հատուկ շեշտադրություն՝ նպատակ ունենալով երևանյան հանդիսատեսին հաղորդակից դարձնել Հայաստանից դուրս արարող հայկական թատրոններին, մասնավորապես՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին և Ստամբուլի «Յանկարծ» անկախ թատերախմբին։

Փառատոնը ներկայացնում է նաև համագործակցային ծրագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և Գյոթե ինստիտուտի հետ։ Հայաստանաբնակ պարողները հնարավորություն կունենան աշխատել Sasha Waltz & Guests խմբի անդամ Դավիդե Դի Պրետորոյի հետ և երեքշաբաթյա փորձերից հետո հանդես գալ պարային ներկայացմամբ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Փառատոնին հանդես կգան նաև Սոս Սարգսյան անվան համազգային թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։

Երևանյան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոնների համար միջազգայնացման նոր ուղի հարթել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
Ամենադիտված