Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Աշխարհ
Չորեքշաբթի օրը Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ, հաղորդում է «Al Jazeera»-ն։
«Չորեքշաբթի օրը Գազա և Խան Յունիս քաղաքներում իսրայելական բանակի կրակից տասնմեկ մարդ է զոհվել», - հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական բժշկական աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հինգ մարդ զոհվել է Գազայի Ազ-Զեյթուն շրջանում փախստականների համար նախատեսված շենքի վրա ավիահարվածի հետևանքով, իսկ ևս երեքը զոհվել են Խան Յունիսի արևմտյան մասում գտնվող Ալ-Մավասի շրջանի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածներից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան