Բրյուսելի օդանավակայանը կչեղարկելի բոլոր չվերթները․ ո՞րն է պատճառը
Աշխարհ
Բրյուսելի «Զավենտեմ» միջազգային օդանավակայանից նոյեմբերի 26-ին չվերթներ չեն իրականացվի արհմիությունների գործադուլի պատճառով, իսկ որոշ չվերթներ կարող են չեղարկվել ժամանման պահից, ասվում է օդանավակայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Չորեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին, անվտանգության և սպասարկման կապալառուների աշխատակիցների համազգային գործադուլի պատճառով, Բրյուսելի օդանավակայանը, ցավոք, կանխատեսում է օդանավակայանի գործունեության զգալի խափանումներ այդ օրը։ Ուղևորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար մենք, խորհրդակցելով ավիաընկերությունների հետ, որոշել ենք չկատարել նոյեմբերի 26-ին մեկնող ուղևորային չվերթները», - նշվում է փաստաթղթում։
Հստակեցվում է, որ ավիաընկերությունները ուղևորներին անմիջապես կտեղեկացնեն հնարավոր տարբերակների մասին, և որոշ չվերթներ կարող են չեղարկվել ժամանման պահից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան