Ուիթկոֆը գլխավորել Է Ուկրաինայի խաղաղության հարցով նոր ծրագիրը
Աշխարհ
ՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը վերահսկում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու նոր խաղաղության ծրագրի մշակումը՝ ամերիկյան կողմից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ բանակցությունները սրվել են այս շաբաթ։ Միևնույն ժամանակ, Կիև է ժամանել Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ուղարկված առաքելությունը կոչված է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ քննարկելու մարտադաշտի պայմանները, զենքի կարիքները և խաղաղության նախաձեռնությունները։
Axios պորտալի տվյալներով՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ներկայիս նախագծի պլանը բաղկացած է 28 կետից, այդ թվում՝ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան