Վոլգոգրադը վերանվանվել է Ստալինգրադ
Աշխարհ
Վոլգոգրադ մտնող գլխավոր մայրուղիներին հայտնվել են «Ստալինգրադ» գրությամբ ճանապարհային նշաններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ցուցանակները տեղադրվել են ժամանակավորապես. միջոցառումը համընկնում է Ստալինգրադի մոտ հակահարձակման մեկնարկի 83-ամյակի հետ, որը նշվում է նոյեմբերի 19-ին։
Նշվում է, որ Վոլգոգրադը տարին մի քանի անգամ վերանվանվում է Ստալինգրադ՝ Հայրենական մեծ պատերազմի հիշարժան ամսաթվերի պատվին։ Նոյեմբերի 19-ից բացի, սա տեղի է ունենում նաև փետրվարի 2-ին և 23-ին, մայիսի 8-ին և 9-ին, հունիսի 22-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 2-ին և 3-ին, ինչպես նաև դեկտեմբերի 9-ին։ Ավանդույթը սկսվել է 2022 թվականին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան