Ուիթքոֆը ջնջել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ գաղտնի ծրագրի մասին գրառումը
Աշխարհ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնաբանել է ուկրաինական կարգավորման գաղտնի ամերիկյան ծրագրի մասին հոդվածը, սակայն հետո կտրուկ ջնջել է գրառումը: Այս մասին հայտնում է Sky News-ը:
«Հավանական է, որ նա դա ստացել է ոմն Կ-ից», - հայտնել է Ուիթքոֆը՝ վերահրապարակելով Axios պորտալի հոդվածը։ Պարբերականը ենթադրում է, որ պաշտոնյան «ակնհայտորեն կարծում էր, որ անձնական հաղորդագրություն է ուղարկում», ուստի շատ արագ ջնջել է իր գրառումը:
Sky News-ը կարծում է, որ գրառման մեջ խոսքը Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի մասին է: «Դմիտրիևը, որը ծնվել է Կիևում և ավարտել է Սթենֆորդը, ըստ էության, Ուիթկոֆի ռուսական անալոգն է։ Ինչ-որ իմաստով նրանք այս աշխարհաքաղաքական հանելուկի ինն ու յանն են», - ասված է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան