Լեհաստանը պահանջներ է ներկայացրել Բելառուսին երկաթուղային գծերի վրա կատարված դիվերսիայից հետո
Աշխարհ
Լեհաստանը պահանջել է, որ Բելառուսը արտահանձնի երկաթուղային պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող Ուկրաինայի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաչեյ Վիվուրը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Երեկ Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարին հանձնվել է դիվերսիայի մեջ կասկածվող երկու ուկրաինացիների արտահանձնման պահանջով նոտա», - ասել է նա։
Նոյեմբերի 17-ին Լեհաստանի Մազովեցկիե վոյեվոդության ոստիկանությունը հայտնել է Ուկրաինա տանող Դեբլին-Վարշավա երկաթուղային գծի վրա վնասի հայտնաբերման մասին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ վնասը նկատել է գնացքի մեքենավարը Ժիցին քաղաքի մոտակայքում՝ նոյեմբերի 16-ի առավոտյան։
Նույն օրը տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ՝ վնաս է գրանցվել Վարշավա-Լյուբլին երկաթուղային գծում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան