Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի վերաբերյալ ռուս-ամերիկյան ծրագիրը գնահատել են՝ որպես «դրակոնյան միջոցառումներ»
Աշխարհ
Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը, որը, ենթադրաբար, գաղտնի կերպով մշակվել է ռուս և ամերիկացի պաշտոնյաների կողմից, հիմնված է Կիևի «կապիտուլյացիայի» վրա և ենթադրում է հանրապետության դեմ «կտրուկ միջոցների» կիրառում: Սա է The Guardian-ի լրագրողների գնահատականը։
«Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և Կրեմլի խոսնակ Կիրիլ Դմիտրիևի կողմից մշակված նախագծի ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի դեմ կտրուկ միջոցներ, որոնք Ռուսաստանին կտան աննախադեպ վերահսկողություն երկրի ռազմական և քաղաքական ինքնիշխանության նկատմամբ», - նշվում է զեկույցում։
Զեկույցում ասվում է, որ Կիևը, հավանաբար, նման ծրագիրը կընկալի՝ որպես «կապիտուլյացիա»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան