Ինչ է սպասվում Զելենսկուն նոյեմբերի 20-ին
Աշխարհ
Զելենսկին նոյեմբերի 20-ի երեկոյան կհանդիպի «Ժողովրդի ծառա» կուսակցության Գերագույն Ռադայի պատգամավորների հետ: Այս մասին հայտնել է նախագահի հաղորդակցությունների հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը, փոխանցում է РБК-Украина-ն Telegram-ի իր ալիքում։
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հանդիպումը կարող է կայանալ տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին):
Մինչ այդ Զելենսկու կուսակցությունից Ռադայի պատգամավոր Նիկիտա Պոտուրաևը կոչ էր արել աշխատանքից հեռացնել հակակոռուպցիոն հետաքննության բոլոր ֆիգուրանտներին «Թիմուր Մինդիչի ղեկավարությամբ հանցավոր խմբի գործունեության մասին»։ Պահանջին աջակցել են նաև իշխող կուսակցության մյուս անդամները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան