Թորոսյանն ու Սանդրին քննարկել են Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման և զբաղվածության հարցերը
Հայաստան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի հետ։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների, սոցիալական բնակապահովման ընթացքի, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման ծրագրերի վերաբերյալ։
Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող սոցիալական աջակցության, բնակապահովման և զբաղվածության ծրագրերին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ հայրենակիցների արժանապատիվ կենսապայմանների ապահովումը շարունակում է լինել պետության առաջնահերթություններից։
Մոնիկա Սանդրին ևս բարձր է գնահատել ԱՍՀ նախարարության և UNHCR-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան