Հյուսիսկորեացի զինվորականները հատել են Հարավային Կորեայի հետ սահմանը
Աշխարհ
Հյուսիսկորեացի զինծառայողները կարճ ժամանակով հատել են Հարավային Կորեայի հետ ռազմական սահմանազատման գիծը։ Այս մասին հայտնում Է Yonhap-ը։
Նախնական տվյալներով՝ զինվորականներն աշխատանքներ են իրականացրել սահմանից ոչ հեռու և ինչ-որ պահի հայտնվել են հարավկորեական կողմում։
Հարավկորեացի զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել, ինչից հետո ԿԺԴՀ-ի զինծառայողներն անմիջապես հետ են քաշվել։ Սահմանը հատած զինվորների ճշգրիտ թիվը և նրանց սպառազինության մասին տեղեկությունները չեն հստակեցվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն