Օրբանը դեմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը
Աշխարհ
Ուկրաինայի ներքին իրավիճակն այնպիսին է, որ անհնար է նույնիսկ սկսել քննարկել նրա անդամակցությունը Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth-ի եթերում։
Քաղաքական գործչի խոսքով՝ միանգամայն պարզ է, որ Ուկրաինան չի գտնվում և մոտ ապագայում չի լինի այնպիսի ներքին գործունեության մեջ, որը թույլ կտա քննարկել ԵՄ անդամակցության հարցը։
Վարչապետը նշել է, որ եթե Ուկրաինան դառնա անդամ, ամբողջ ԵՄ-ն կհայտնվի Ռուսաստանի հետ անմիջական զինված հակամարտության մեջ։ Հետևաբար, Օրբանը բացառել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան